20 նոր շարժական փոշեկուլներ՝ Երևանի փողոցներն մաքրելու համար
Երևանի փողոցների ամենօրյա մաքրումն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու նպատակով ձեռք է բերվել քաղաքային շարժական 20 փոշեկուլ։
Նոր սարքավորումները նախատեսված են այն տարածքները մաքրելու համար, որտեղ խոշոր տեխնիկայի կիրառումը դժվար է կամ ոչ արդյունավետ։ Դրանք կօգտագործվեն մայթերում, հրապարակներում և դժվարամատչելի այլ հատվածներում՝ մանր աղբն ու տերևները հավաքելու համար։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է նոր սարքերի հնարավորություններին և անձամբ փորձարկել դրանք։
Շարժական փոշեկուլների կիրառումը հնարավորություն կտա բարելավել հանրային տարածքների ամենօրյա սպասարկման որակը և աշխատանքները կատարել առավել արագ ու արդյունավետ։