Պատմամշակութային հուշարձան համարվող շենքն ազատվեց ինքնակամ շինություններից

07.07.2025

Աբովյան փողոց և Հյուսիսային պողոտա հատման մասում՝ Աբովյան հ.1/3 հասցեում, ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինությունները: Չորս շինությունները ժամանակին կառուցվել էին համայնքին պատկանող հողի վրա: Ապամոնտաժման աշխատանքներից հետո տարածքը նախատեսվում է բարեկարգել և վերադարձնել իր բուն գործառույթին` որպես մայթ՝ հետիոտնային անցուդարձի համար։

Տեսանյութ

Պատմամշակութային հուշարձան համարվող շենքն ազատվեց ինքնակամ շինություններից