«Ռոբոտաշինություն» ծրագիրը 2026 թվականին ներդրվել է ևս 30 համայնքային մանկապարտեզում
Երևանի քաղաքապետարանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ համատեղ դեռևս 2024 թվականից Երևանի համայնքային մանկապարտեզներում ներդրել է «Ռոբոտաշինություն» կրթական ծրագիրը:
Մեկնարկային տարում ծրագիրն իրագործվել է 10, 2025 թվականին՝ 30, իսկ 2026 թվականին դրանց ավելացել է ևս 30 նախակրթական հաստատություն: Ծրագրում ընդգրկված են ավագ խմբերի շուրջ 9800 երեխաներ:
Ծրագրի նպատակն է զարգացնել երեխաների ստեղծարար մտածողությունը՝ նպաստելով նաև նրանց թիմային աշխատանքի կարողությունների ձևավորմանը: