Ռոման Բերեզովսկին պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

25.03.2016

 Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում Հայաստան-Բելառուս ընկերական խաղով Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին հրաժեշտ է տվել մեծ ֆուտբոլին: 

 Հրաժեշտի հանդիսավոր արարողության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայկական սպորտի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի, ֆուտբոլի ասպարեզում ունեցած հաջողությունների և մարզական նվաճումների համար Ռոման Բերեզովսկուն պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:
 Ազգային հավաքականի կազմում 93 հանդիպում անցկացրած լեգենդար դարպասապահը ընդամենը 5 րոպե է անցկացրել խաղադաշտում, որից հետո ֆուտբոլասերների ջերմ ծափողջույնների ներքո դուրս է եկել խաղադաշտից:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին