Ռոմանոս Սաֆարյանը նշանակվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն

06.08.2026

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավար Ռոմանոս Սաֆարյանին: 
Արմեն Փամբուխչյանն ընդգծել է, որ մայրաքաղաքի մաքրության որակի բարելավումը կարևոր առաջնահերթություններից է և նշել, որ  Երևանի քաղաքապետարանը շարունակում է համայնքային հավաքակազմը համալրել անհրաժեշտ նոր տեխնիկայով, ինչը հնարավորություն կտա քաղաքացիներին ավելի որակյալ ծառայություն մատուցել: 
Երևանի աղբահանության համակարգն, ի դեպ, շուտով կհամալրվի նոր սերնդի 10  աղբատար մեքենայով՝ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։

Լուսանկարներ

Տեսնել ավելին