Սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները

10.09.2015

Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: 

Օգոստոս ամսին Արգիշտիի 1 հասցեում տեղակայված Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ընդունելություններին մասնակցել է 143 քաղաքացի: Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում ընդունելություններին մասնակցել է 547 քաղաքացի: Բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ:



Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ