Սանկտ Պետերբուրգի պատվիրակությունն այցելել է «Մայր Հայաստան» հուշահամալիր

30.04.2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով Երևանում գտնվող Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի գլխավորած պաշտոնական պատվիրակության անդամները Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի ուղեկցությամբ այցելել են «Հաղթանակ» զբոսայգու «Մայր Հայաստան» հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Անհայտ զինվորի հիշատակի անմար կրակի մոտ, ապա այցելել «Մայր Հայաստան» զինվորական թանգարան, շրջել Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի ցուցասրահներում: Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն գրառում է կատարել թանգարանի պատվո հյուրերի մատյանում և թանգարանին նվիրել Սանկտ Պետերբուրգի կառավարության շենքի մանրակերտը:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Լուսանկարներ

Տեսնել ավելին