Սարյանական շունչը՝ Երևանի սրտում

04.10.2025

Մայրաքաղաքի հենց սրտում՝ Սարյան փողոցից դեպի Կոմպոզիտորների միության շենք տանող աստիճաններն այսուհետ ներկայանալու են սարյանական գույներով, որտեղ պատկերված է մեծանուն նկարչի հանրահայտ «Հայաստան» կտավը:

«Սարյանի աստիճաններ» անունը կրող նախագիծը կյանքի է կոչվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համատեղ ջանքերով: Երեկոյի ընթացքում հարյուր ձեռագործ կավե սալիկներով «Մանե Թայլս»-ի թիմը պատրաստեց աստիճանների խճանկարը, որը նվիրվեց Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանին: Երեկոյի երաժշտական մասն ապահովեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Տեսանյութ

Սարյանական շունչը՝ Երևանի սրտում