Սե՛ր, տո՛ն, Երևա՛ն․ միասին նշենք մայրաքաղաքի 2808-ամյակը
Սիրելի՛ երևանցիներ և մայրաքաղաքի հյուրեր,
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է միասին նշելու մայրաքաղաքի 2808-ամյակը։
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 16:00-ից Դիանա Աբգարի անվան այգում կմեկնարկի գարեջրի փառատոնը։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա DJ համերգ, իսկ տոնական օրվա հատուկ հյուրն է Դիանա Արբենինան՝ մենահամերգով։
Հոկտեմբերի 10-ին՝ կեսօրից Երևանի տարբեր հատվածները կվերածվեն մեծ տոնական հարթակների։ Ձեզ սպասում են՝ ջազի, ռոքի, էլեկտրոնային, ռեփի, դասական, ազգային և էստրադային համերգներ, աշխույժ մանկական գոտի, գինու և գարեջրի փառատոներ:
Տոնակատարության հատուկ հյուրերն են VANCO-ն և FKJ-ը։
Սե՛ր, տո՛ն, Երևա՛ն։