Սեպտեմբերի 11-ից 24-ը Երևանում ծնվել է 1093 երեխա
28.09.2015
Սեպտեմբերի 11-ից 24-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 73032 քաղաքացի:
Նույն ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 1093 երեխա, որից՝ 581 տղա և 512 աղջիկ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն