Շաբաթօրյակ է նաև բակային տարածքներում
Երևանի բակային տարածքներում քաղաքացիներն աշխուժորեն մասնակցում են համաքաղաքային շաբաթօրյակին ու ծառատունկին։ Բակային տարածքներում աշխատանքները համակարգում են համատիրությունները՝ բնակիչներին տրամադրելով քաղաքապետարանի հատկացրած գործիքներ՝ բահեր, դույլեր և անհրաժեշտ այլ պարագաներ։
Ի դեպ, բազմաթիվ շենքերի բնակիչներ բակերը մաքրելուց հետո նաև իրենց շենքերին հարակից հանրային կանաչ տարածքներն են մաքրել տերևներից ու աղբից։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն