Շաբաթօրյակ` Հրազդանի կիրճում
Երևանի քաղաքապետարանը «Գրին Գրին» էկոկենտրոն բնապահպանական կազմակերպության հետ համատեղ և ԱԶԲ-ի աջակցությամբ Հրազդանի կիրճում անցկացրեց շաբաթօրյակ, որը նվիրված էր Երկրի օրվան։
Նախաձեռնության նպատակը ոչ միայն շրջակա միջավայրը մաքուր պահելն է, այլև աղբի տեսակավորումը, ինչը նպաստում է շրջակա միջավայրը պահպանելուն։
Միջոցառման ընթացքում նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարգևատրեց «Ակտիվ քաղաքացի» հարթակի մասնակից այն քաղաքացիներին, ովքեր իրենց ակտիվությունն են ցուցաբերել քաղաքային խնդիրների բարձրաձայնման և դրանց հետագա լուծման գործում։