Շաբաթօրյակները մայրաքաղաքի վարչական շրջաններում կշարունակվեն մինչև խոր աշուն

07.09.2015

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են սանմաքրման և տարածքների բարեկարգման պարբերական շաբաթօրյակները, որոնք Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կշարունակվեն մինչև խոր աշուն: 

Ի դեպ, գործընթացում ավելի տպավորիչ արդյունքի հասնելու համար առաջիկա շաբաթօրյակներին կներգրավվի նաև քաղաքի կենսապահովման բնագավառի կառույցների հատուկ տեխնիկան:
Հերթական շաբաթօրյակի ընթացքում հատկապես կարևորվել է ընդհանուր օգտագործման և բակային տարածքների մաքրությունը, և այդ գործին ներգրավված են նաև համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների աշխատակիցները: Աշխատանքների ընթացքը համակարգել են Երևանի քաղաքապետարանի և մայրաքաղաքի վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ներկայացուցիչները:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին