Շախմատի միջազգային մրցաշար՝ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ

29.11.2024

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության տարեկան միջոցառումների ցանկով անցկացվել է «Ռաֆայել Վահանյանի գավաթ» շախմատի մրցաշարը:
Հրավիրյալների թվում են եղել ոչ վաղ  անցյալի լեգենդար շախմատիստներ, ովքեր ժամանակին Ռ․Վահանյանի հետ միասին պայքարել են շախմատային գահի համար։
Մասնակիցները մրցել են շրջանային մրցակարգով` ինչպես արագ, այնպես էլ կայծակնային շախմատում: Մրցաշարն առցանց հեռարձակվել է համացանցում և մեծ արձագանք ստացել։
Երկու մրցաշարերի հանրագումարում հաղթող է դարձել միջազգային վարպետ Աշոտ Նադանյանը, ով հանդես է եկել առանց պարտության՝ 28 հնարավորից վաստակելով 21 միավոր։
Երկրորդ հորիզոնականը 16.5 միավորով զբաղեցրել է  շվեդ գրոսմայստեր Ուլֆ Անդերսոնը:
Լավագույն եռյակը 16 միավորով եզրափակել է գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը: Միջազգային գրոսմայստերները նշել են, որ  մրցաշարը կազմակերպված էր միջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխան, և հույս հայտնել, որ այն կդառնա ավանդական։
 

Լուսանկարներ