Շարունակվում է Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների 10-րդ մրցույթ-փառատոնը
Մայրաքաղաքի մշակութային կենտրոններում և դպրոցներում շարունակվում է մայիսի 16-ից մեկնարկած Երևանի քաղաքապետարանի երաժշտական և արվեստի դպրոցների 10-րդ հոբելյանական մրցույթ-փառատոնը:
10 անվանակարգում ընթացող մրցապայքարում արդեն իսկ կայացել են լարային, հարվածային, դաշնամուր, ազգային նվագարաններ, մեներգություն, սոլֆեջիո-թելադրություն, երաժշտական գրականություն և երգչախումբ մրցույթները:
Փառատոնը կամփոփվի մայիսի 27-ին, իսկ միավորների ընդհանուր հաշվարկով լավագույն ճանաչված 10 դպրոցները հունիսի 17-ին կայանալիք եզրափակիչ գալա-համերգի ժամանակ կպարգևատրվեն և կարժանանան հատուկ մրցանակների:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն