Շարունակվում են մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքները
Երևանի վարչական շրջաններում մինչև 2015թ. աշխատանքային տարեշրջանի ավարտը նախատեսված է վերանորոգել 704 բազմաբնակարան շենքերի 79500 քմ հարթ և 797 շենքերի 45500 քմ թեք տանիք:
Սեպտեմբերի 11-ի դրությամբ փաստացի նորոգվել է 601 շենքի հարթ տանիք` 58211 քմ մակերեսով: Թեք տանիքների նորոգումն ավարտվել է 559 շենքերում` 31400 քմ ընդհանուր մակերեսով:
Արդյունքում կփոխվեն թեք տանիքների ազբոշիֆերներն ու թիթեղները, իսկ հարթ տանիքները կպատվեն իզոգամով:
Աշխատանքներն իրականացվում են քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն