Շարունակվում են սիրիահայերին ցուցաբերվող սոցիալական աջակցության ծրագրերը

22.03.2017

Ամփոփվել են սիրիահայ կարիքավոր ընտանիքներին և երեխաներին ցուցաբերած աջակցությանը վերաբերող 2017թ. հունվար-մարտ ամիսների տվյալները։ 

Այս ընթացքում սոցիալական աջակցություններ են տրամադրվել 235 կարիքավոր սիրիահայ ընտանիքների, ևս 26 ընտանիքներ ընդգրկվել են պետական սոցիալական աջակցության ծրագրերում:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ նախորդ 3 ամիսներին շուրջ 200 սիրիահայ ընտանիքների տրամադրվել են բնակվարձեր՝ առավելագույնը 15 ամիս տևողությամբ, 300 ընտանիքների կոմունալ ծախսերը փոխհատուցվել են, 150 ընտանիքների տրամադրվել է կահույք և կենցաղային այլ իրեր։
Մայրաքաղաքի նուհերում արտահերթ հիմունքներով ընդգրկված են 122 սիրիահայ երեխաներ, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 498, իսկ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում՝ 32 սիրիահայ աշակերտներ, որոնցից 5-ը՝ անվճար հիմունքներով: Սիրիահայերը, հատկապես երեխաները, ընդգրկվում են սոցիալական, մշակութային, կրթական տարբեր միջոցառումներում:
Երևանի քաղաքապետարանի ենթակա բուժհիմնարկներ են դիմել 417 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բժշկական օգնություն և սպասարկում։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ