Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Տիգրան Գաբրիելյանը

15.10.2025

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը Շենգավիթ   վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Տիգրան Գաբրիելյանին: 
Հաջողություններ մաղթելով պատասխանատու աշխատանքում՝ Արմեն Փամբուխչյանը կարևորել է վարչական շրջանների դերն ի հայտ եկող խնդիրներին արագորեն արձագանքելու և բնակիչների հետ մշտական կապ ապահովելու գործում: 
Քաղաքապետի առաջին տեղակալը շնորհակալություն է հայտնել նաև վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ համատեղ արդյունավետ ու հաջողված աշխատանքի համար:

Լուսանկարներ