Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը մասնակցել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին
Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինի հրավերով մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակությունը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մասնակցել է ՌԴ Ստավրոպոլի մարզի և քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին:
Այցելության ընթացքում պատվիրակության անդամներն այցելել են Հայորդաց տուն, ծանոթացել առօրյա գործունեությանը: Շենգավիթ վարչական շրջանի պատվիրակության անդամները Ստավրոպոլի քաղաքապետ Գեորգի Կոլյագինին են փոխանցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, ինչպես նաև Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու մաղթանքները: Տոնակատարության օրը, վաղ առավոտյան պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայրենական պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետ մասնակցել տոնական միջոցառումներին, ծանոթացել ազգային փոքրամասնությունների մշակույթը ներկայացնող ցուցադրություններին, որոնցում իր առանձնահատուկ տեղն է ունեցել նաև հայկական տաղավարը:
Տոնական միջոցառումները եզրափակվել են Հաղթանակի զբոսայգում տեղի ունեցած համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ է ունեցել նաև Շենգավիթ վարչական շրջանի թիվ 5 մշակույթի կենտրոնի սան Ռիտա Հովհաննիսյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն