«Շուն պահելը պատասխանատվություն է». Տիգրան Ավինյանը երեխաների հետ այցելել է «Կենդանիների խնամքի կենտրոն»

28.08.2025

Երևանի «Կենդանիների խնամքի կենտրոն»-ում այս պահին շուրջ 100 շուն է պահվում։ Կենտրոնի նախաձեռնությամբ արդեն իսկ ավելի քան 310 շուն էլ խնամակալության է հանձնվել։ 
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած կրթական ծրագրով շուրջ 90 երեխա հնարավորություն է ստացել այցելելու խնամքի կենտրոն՝ խաղալու և խնամելու այդտեղ ապրող շներին: 
Նախագիծն ունի նաև սոցիալական բաղադրիչ. ցանկության պարագայում մասնակիցները կարող են դառնալ խնամակալ:  
Այցի ընթացքում երեխաները սովորում են նաև կենդանիների հետ շփվելու կանոնները: 
Կենտրոն հաճախած հերթական խմբին միացել է նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Տեսանյութ

«Շուն պահելը պատասխանատվություն է». Տիգրան Ավինյանը երեխաների հետ այցելել է «Կենդանիների խնամքի կենտրոն»