Շուրջ 40 տարի անց Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնը հիմնանորոգվել է

26.06.2025

1980-ական թվականներին կառուցված Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնն առաջին անգամ հիմնանորոգվել է: 2023թ. մեկնարկած ծրագրի շնորհիվ մեր օրերում արդեն շուրջ 60000 քաղաքացի իր բուժումն ստանում է ժամանակակից և հարմարավետ պայմաններում: 
Չորսուկես անգամ ավելացել է նաև կենտրոնի վճարովի հիմունքներով մատուցվող ծառայությունների թիվը: Առողջության կենտրոնը վերազինվել է նորագույն ախտորոշիչ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս երևանցիներին մատուցել բարձր ճշգրտությամբ որակյալ ու հասանելի ծառայություններ: 
Երևանի քաղաքապետարանի կողմից կենտրոնին տրամադրվել է թվային ռենտգեն սարքավորում, շարժական ռենտգեն, «ALL in» համակարգիչներ՝ մանկաբույժների և թերապևտների համար, ԱՄՆ արտադրության ուլտրաձայնային սարք՝ 4 տվիչով: 
Երևանի քաղաքապետարանը շարունակում է հետևողականորեն ներդրումներ իրականացնել առողջության առաջնային պահպանման օղակում: Այն  առողջապահական համակարգի հիմքն է՝ ապահովելով քաղաքացիների համար մատչելի, շարունակական և կանխարգելիչ բժշկական օգնություն։

Տեսանյութ

Շուրջ 40 տարի անց Երևանի «Արաբկիր» առողջության կենտրոնը հիմնանորոգվել է