Շուրջ 650 ծառ է տնկվել «Տորք Անգեղ» արձանի հարակից նորակառույց այգում

18.10.2025

«Տորք Անգեղ» արձանի հարակից տարածքում շարունակվում են նոր այգու կառուցման աշխատանքները: Հանգստի գոտին այսօր համալրվեց նաև շուրջ 650 նոր ծառերով: Դեռևս մեկուկես տարի առաջ տարածքը մաքրվեց ինքնակամ շինություններից, փոխարենն այսօր հիմնվում է իր ռելիեֆով և չափերով մեր քաղաքում նմանը չունեցող այգի, որն ունենալու է խաղահրապարակ, ֆուտբոլի դաշտ, վորքաութ, հեծանվուղի: Ծրագրի շրջանակում անցկացվել են հեղեղատար, կոյուղատար և ջրամատակարարման համակարգեր, այդ թվում՝ 8000 մետր ոռոգման ցանց: Անցկացվել է արտաքին լուսավորության նոր համակարգ, ավարտվել են ամֆիթատրոնի բետոնային աշխատանքները:

Լուսանկարներ