Շրջայց՝ Նոր Նորք վարչական շրջանում
25.09.2026
2026թ. ծրագրով Նոր Նորք վարչական շրջանում ընդհանուր առմամբ կբարեկարգվի ավելի քան 30 բակային տարածք: Կատարված ու ընթացիկ աշխատանքներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Նախագծերը կյանքի կոչելու համար բակերն ազատվում են ավտոտնակներից ու հողազավթումներից: Դրանց փոխարեն ձևավորվում են հանգստի հարմարավետ գոտիներ: