Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներում

28.07.2025

Դեռևս նախորդ տարվանից մայրաքաղաքի համայնքային մանկապարտեզներում Երևանի քաղաքապետարանի կողմից անցկացվում է սննդի որակի ամենօրյա մշտադիտարկում:  Երևանյան նախակրթարաններում ներդրված է «Միասնական ճաշացանկ» ծրագիրը: Ուշադրության կենտրոնում են սանիտարահիգիենիկ պայմանները: 
Վերահսկիչ այցեր են կազմակերպվում նաև մատակարար ընկերություններ՝ ստուգելով արտադրանքի որակը: Դրանք էականորեն նպաստում են մանկապարտեզներում սննդի որակի բարելավմանը և երեխաների առողջապահական մակարդակի բարձրացմանը:

Տեսանյութ

Սննդի որակի վերահսկողություն՝ Երևանի մանկապարտեզներում