Սոցիալական աջակցության ծրագիր՝ կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով

27.10.2026

Երևանի քաղաքապետարանն ազդարարում է  սոցիալական աջակցության կարիք ունեցող 150 կանանց զբաղվածության ծրագրի մեկնարկը։
Ծրագրից կարող են օգտվել մշտական աշխատանք չունեցող բազմազավակ կամ միայնակ մայրերը, սոցիալապես անապահով ընտանիքի անդամները, տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող և հաշմանդամություն ունեցող կանայք։
Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ մասնակիցների շուրջ 30%-ը կունենա կայուն եկամուտ, ինչպես նաև ֆինանսական գրագիտության և աշխատանք փնտրելու հմտությունների զարգացման հնարավորություն։
Մանրամասների և ծրագրին մասնակից դառնալու համար կարող եք զանգահարել 011 514 153 հեռախոսահամարով կամ դիմել ձեր վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին։

Տեսանյութ

Սոցիալական աջակցության ծրագիր՝ կանանց զբաղվածությունն ապահովելու նպատակով