Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Սբ Պատարագ

31.03.2018

Նախագահ Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ միասին երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Ճրագալույցի Սբ Պատարագին:
Եկեղեցական կանոնների համաձայն՝ Ճրագալույցի Սբ Պատարագի ավարտին ազդարարվել է Փրկչի հրաշափառ Հարության ավետիսը, և հավատացյալները միմյանց ողջունել են «Քրիստոս հարյավ ի մեռելոց» և «Օրհնեալ է հարությունը Քրիստոսի» ավետիսով:
Այնուհետև Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կատարվել է տնօրհնեքի արարողություն:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին