Սուրբ ծննդյան տոնին նվիրված միջոցառում՝ Ազատության հրապարակում
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տոնական միջոցառումների շրջանակում Սուրբ ծնունդն այս տարի նշվել է Ազատության հրապարակում:
Ավանդաբար Արարատյան Հայրապետական թեմի հետ համատեղ անցկացվող միջոցառումն այս տարի առաջին անգամ մեկնարկել է Սուրբ ծննդի եկեղեցական հատուկ արարողակարգով, որն անցկացվում է եկեղեցուց դուրս: Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր հայրերի և երգչախմբի մասնակցությամբ արարողությանը հաջորդել է «Սուրբ ծնունդը Երևանում» տոնածիսական համերգային ծրագիրը:
Միջոցառմանը ելույթ են ունեցել ազգագրական, ժողովրդական երգի ու պարի սիրված համույթներ ու կատարողներ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական դպրոցների սաներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն