Սուրբ Զատկի տոնական միջոցառումներ են կազմակերպվել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում

20.04.2014

Սուրբ Զատկի տոնի կապակցությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անց են կացվել տոնական միջոցառումներ: Ինչպես եկեղեցիների բակերում, այնպես էլ այլ վայրերում կազմակերպված տոնախմբություններն ուղեկցվել են երգուպարով, տոնի խորհրդանիշ ձվակռվով, ձեռքի աշխատանքների ցուցադրությամբ: Բացի այդ, կազմակերպվել են նաև բարեգործական ցուցահանդեսներ, Զատկական հյուրասիրություն՝ ներկած հավկիթներով ու տոնի ավանդական կերակուրներով:
Ի դեպ, բուն Զատկի նախօրեին տոնական մանկական միջոցառումներ են անցկացվել նաև Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին