Ստեղծագրության ակադեմիա. կրթամշակութային նոր նախագիծ՝ նոր հնարավորություններով

31.07.2024

Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է մշակութային նոր նախագիծ՝ Ստեղծագրության ակադեմիան: Ծրագրի շրջանակում մինչև 150 մասնակից հնարավորություն է ստացել անվճար մասնակցել հինգ բաժինների՝ բանաստեղծության, արձակի, դրամատուրգիայի, կինոսցենարի, արվեստի քննադատության դասընթացների: Երևանի քաղաքապետը հանդիպել է նախագծի ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքները, դիտարկումներն ու առաջարկները: Շնորհակալություն հայտնելով ոլորտի առաջատար մասնագետներին նախաձեռնությանը միանալու համար՝ քաղաքապետ Ավինյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում ծրագիրը կդառնա ավելի մասսայական:

«Ստեղծագրության ակադեմիան քաղաքապետարանի հերթական հավակնոտ նախաձեռնությունն է, որը միտված է մշակույթի տարբեր ուղղություններում զարգացման և ինքնադրսևորման հնարավորություն տալուն շնորհալի մասնակիցներին: Ծրագիրը հանրության շրջանում իրապես մեծ հետաքրքրություն է առաջացրել, ինչը կարելի է փաստել շուրջ 400 հայտատուների թվով»,- նշել է քաղաքապետը:

Շրջանավարտները կստանան մասնակցության վկայագրեր, նաև հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրի շրջանակում հայտարարվող դրամաշնորհային մրցույթին: Լավագույն աշխատանքների հիման վրա կտպագրվի պատկերազարդ գիրք, կնկարահանվի ֆիլմ, կբեմադրվի թատերական ներկայացում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութ

Ստեղծագրության ակադեմիա. կրթամշակութային նոր նախագիծ՝ նոր հնարավորություններով