Թարմացվում է տրոլեյբուսների հպակային ցանցը
Երևանի քաղաքապետարանի «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն 2015թ. սեպտեմբերի 1-ից ձեռնամուխ է եղել Երևան քաղաքի Թևոսյան փողոցում տրոլեյբուսի առավել մաշված հպակային ցանցի պղնձալարերն ամբողջությամբ նորերով փոխարինելու աշխատանքներին: Այս փուլում նախատեսված է մայրաքաղաքում նորերով փոխարինել ընդհանուր առմամբ 25.4 կմ երկարությամբ հպակային ցանցի առավել մաշված պղնձալարեր, այդ թվում՝ Հերացի փողոցից և Բաղրամյան պողոտայից դեպի մայրաքաղաքի կենտրոն իջնող հատվածները և Գրիգոր Հասրաթյան փողոցն ամբողջությամբ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն