Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի
Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։
Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ Սա մի նախագիծ է, որը նախադեպ չի ունեցել՝ իր մասշտաբով և նշանակությամբ։
Այցի ընթացքում Արմեն Փամբուխչյանը հանդիպել է նաև թատրոնի անձնակազմի և դերասանների հետ, ովքեր ներկայացրել են մշակութային օջախի պատմությունն ու առաջիկա ծրագրերը:
Թատրոնի հանդիսավոր բացումը նախատեսվում է 2025թ. հոկտեմբերին։