Թեհրանի քաղաքապետարանի պատվիրակության այցը՝ Երևանի քաղաքային ենթակառուցվածքներ

01.10.2026

Թեհրանի քաղաքապետի տեղակալներ Մոհամմադ Ալի Շաֆեյի և Դավուդ Գուդարզիի գլխավորած պատվիրակությունը Երևան այցի ընթացքում այցելել է Երևանի մետրոպոլիտեն՝ ծանոթանալու Երևանի մետրոյի աշխատանքին: Քննարկվել են մետրոյի ցանցի նախագծման, կառուցման և շահագործման  ուսումնասիրություններին վերաբերող հարցեր: 
Երևանի և Թեհրանի միջև առկա կապերի ամրապնդման և հետագա համագործակցության ոլորտներում բարձր է գնահատվում երկու քաղաքների մշակույթն ու պատմական ժառանգությունը: Պատվիրակության անդամները եղել են նաև Երևանի պատմության թանգարանում, ծանոթացել թանգարանում ցուցադրվող՝ երևանյան ինքնագիրը կրող բացառիկ ցուցանմուշներին: 
Նրանց հաջորդ կանգառը եղել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնկարանը: Կարևորելով այգիների և կանաչ տարածքների նախագծումն ու պահպանումը՝ պատվիրակության անդամները ծանոթացել են տնկարանի աշխատանքներին, կանաչ տարածքները պահպանելու և զարգացնելու ոլորտում իրականացվող գործընթացներին: 
Կողմերի առանցքային քննարկվող թեմաների շարքում ընդգծվել է նաև քաղաքաշինության ոլորտում հետագա համագործակցության հեռանկարը, քաղաքային ենթակառուցվածքների բարեկարգումը, վերանորոգումն ու դրանց պահպանումը: Ուստի, այս նպատակով պատվիրակությունը ծանոթացել է նաև Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի շինարարության ընթացքին:

Լուսանկարներ