Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Նախորդ շաբաթ Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 438 հեռախոսազանգ:
Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 385-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 53 հեռախոսազանգով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 121 հեռախոսազանգ, որոնցից 85-ին լուծում է տրվել, իսկ 36-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն