Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում
Հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 227 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 181-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 46 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 59 հեռախոսազանգ, որոնցից 46-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն