Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

10.10.2016

Սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 157 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 135-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 22 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 66 հեռախոսազանգ, որոնցից 57-ին լուծում է տրվել, իսկ 9-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ