Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

20.05.2017

Մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 245 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 200-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 45 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 73 հեռախոսազանգ, որոնցից 60-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ