Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը` մշտական ուշադրության կենտրոնում

14.07.2017

Հուլիսի 3-9-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 262 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 230-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 32 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 72 հեռախոսազանգ, որոնցից 64-ին լուծում է տրվել, իսկ 8-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

 


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ