Տարեցների աշխատանքների ցուցադրություն-վաճառք՝ տարեցների միջազգային օրվա առիթով

01.10.2024

Հոկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհում  նշվում է  որպես տարեցների միջազգային օր, որը ևս մեկ հնարավորություն է՝ արժևորելու և կարևորելու  հանրությունում տարեցների դերը:
«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու տարածքում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում կազմակերպվել  է տարեցների աշխատանքների ցուցադրություն-վաճառք: 
Միջոցառմանը երաժշտական կատարմամբ հանդես են եկել երգչախմբեր, ինչպես նաև կազմակերպվել է հագուստների ցուցադրություն՝  տարեցների մասնակցությամբ:
Միջոցառմանը մասնակցել են Երևանի քաղաքապետի տեղակալ  Սարգիս Մադաթյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Լուսանկարներ