Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը

09.09.2015

Սեպտեմբերի 8-ին տեղի է ունեցել Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը: Նիստը վարել է Երևանի քաղաքապետի օգնական, Խորհրդի փոխնախագահ Սամվել Մերթարջյանը: Քննարկվել են խորհրդի անդամ-կառույցների միջև առավել սերտ համագործակցության մեխանիզմներ մշակելուն առնչվող հարցեր, «Կամավորություն. Խթանում. Հեռանկարներ» ծրագիրը, «Երբ բանավիճում են երիտասարդները» բանավեճի ակումբի անելիքները, ինչպես նաև լսվել են խորհրդի անդամ-կառույցների կողմից ներկայացված առաջարկները:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ