ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆԸ ՄԻԱՆՈՒՄ Է ԼՏԴ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՔԱՂԱՔՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ԲԼՈՒՄԲԵՐԳԻ ԱՆՎԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ՝ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՅԱՆՔՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ

12.10.2026

ԼՏԴ եվրոպական քաղաքների առաջնորդության Բլումբերգի անվան նախաձեռնությունը կփոխանցի Երևանին անհրաժեշտ ունակությունները՝ տեղական մարտահրավերները հաղթահարելու, նոր լուծումներ գտնելու և բարձր արդյունքների հասնելու համար:

Նախաձեռնությունը միավորում է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի ու Բեռլինի Հերտի դպրոցի փորձագիտությունը և «Բլումբերգ Ֆիլանթրոպիզ» բարեգործական կազմակերպության ավելի քան տասնամյա աշխատանքը՝ ամբողջ աշխարհում քաղաքապետարանների ունակություններն ամրապնդելու նպատակով:

Երկու բարձրաստիճան պաշտոնյա ևս Երևան քաղաքից դեկտեմբերին կսկսեն իրենց մասնակցությունը ծրագրին:

Երևան/Հայաստանի Հանրապետություն– (հոկտեմբերի 12, 2026) -Տիգրան Ավինյանն այսօր հայտարարեց, որ Երևանն ընտրվել է Bloomberg LSE Եվրոպական քաղաքային առաջնորդության նախաձեռնությանը միանալու համար՝ տարածաշրջանի քաղաքապետների և քաղաքային պաշտոնյաների համար հատուկ մշակված առաջատար մասնագիտական առաջնորդության և կառավարման ծրագրին: Տիգրան Ավինյանը նախաձեռնության երկրորդ դասարանի անդամ է, որն ընդգրկում է 17 երկրի քաղաքապետներ և ավագ քաղաքային պաշտոնյաներ, որոնք միասին ծառայում են ավելի քան 12 միլիոն բնակչի:

Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (ԼՏԴ) հետ միասին «Բլումբերգ Ֆիլանթրոպիզ» բարեգործական կազմակերպության հիմնած և գլխավորած ԼՏԴ եվրոպական քաղաքների առաջնորդության Բլումբերգի անվան նախաձեռնությունը կիրականացվի «ԼՏԴ քաղաքներ» կենտրոնի կողմից՝ Բեռլինի Հերտի դպրոցի հետ համագործակցությամբ։ Այս ծրագիրը Տիգրան Ավինյանին առաջնակարգ փորձագիտություն կփոխանցի խնդիրների լուծման, ծառայությունների արդիականացման, գործառնությունների ամրապնդման և մարդկանց կյանքի բարելավման ուղղությամբ՝ առաջընթաց ապահովելով բնակչությանն ամենից հուզող բազմաթիվ հարցերում՝ բնակարանաշինությունից մինչև երթևեկություն և երիտասարդության հարցերում գրանցված արդյունքներ։

«Սա իսկապես տպավորիչ նախաձեռնություն է և մեծ հնարավորություն Երևանի համար։ Հատկանշական է ծրագրի բարձր մասնագիտական մակարդակն ու գործնական ուղղվածությունը։ Միջազգային փորձի ուսումնասիրությունից և գիտելիքների փոխանակումից բացի, մենք հնարավորություն ենք ստանում անմիջականորեն աշխատելու ոլորտի առաջատար մասնագետների հետ և նրանց աջակցությամբ գործնական լուծումներ մշակելու Երևանում առկա կոնկրետ խնդիրների համար։ Կարծում եմ՝ հենց սա է նախաձեռնության ամենամեծ արժեքը»,- նշել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

2025 թվականին մեկնարկած ԼՏԴ եվրոպական քաղաքների առաջնորդության Բլումբերգի անվան նախաձեռնությունը Երևանին կտրամադրի ներկա պահի հնարավորությունները լավագույնս օգտագործելու ռազմավարությունները, հմտությունները և ցանցը։ Իննամսյա ինտենսիվ դասընթացի և ունակությունները զարգացնող գործնական վերապատրաստման արդյունքում Երևանը փորձված ռազմավարություններ կսովորի համաշխարհային որակի պրոֆեսորադասախոսական կազմից, հետազոտողներից և քաղաքականության առաջնորդներից՝ ուղղված արդյունավետության բարձրացմանը, միջգերատեսչական աշխատանքի կատարելագործմանը, համագործակցությունների մոբիլիզացմանը և լուծումների մշակմանը, որոնք շոշափելի արդյունքներ կապահովեն քաղաքացիների համար։

Երկու բարձրաստիճան պաշտոնյա, որոնց կընտրի Տիգրան Ավինյանը, կսկսեն իրենց մասնակցությունը Նախաձեռնությանը դեկտեմբերին՝ Բեռլինում կայանալիք ընդգրկուն դասընթացից։ Ծրագրի ընթացքում այս պաշտոնյաները կաջակցեն Տիգրան Ավինյանին՝ վերահսկելու քաղաքապետարանի տասն անդամից բաղկացած թիմը, որը նորարարական մոտեցում կմշակի բնակիչների առջև ծառացած հրատապ որևէ մարտահրավեր հաղթահարելու համար։ Երևանի դեպքում հիմնական մարտահրավերը քաղաքային շարժունակության բարելավումն է՝ հատուկ ուշադրություն դարձնելով հանրային տրանսպորտին։ Երթևեկության խցանումները, երկար սպասելաժամանակը և ճանապարհին անցկացվող ժամանակի անկանխատեսելիությունը դժվարացնում են բնակիչների ամենօրյա տեղաշարժը՝ ազդելով քաղաքի ընդհանուր տրանսպորտային համակարգի արդյունավետության վրա։

ԼՏԴ եվրոպական քաղաքների առաջնորդության Բլումբերգի անվան նախաձեռնությունը հիմնված է «Բլումբերգ Ֆիլանթրոպիզ» բարեգործական կազմակերպության գլխավորած առավել քան 10 տարվա աշխատանքի վրա՝ նպաստելով քաղաքապետների առաջնորդության հմտությունների և տեղական իշխանության նորարարությունների զարգացմանը ամբողջ աշխարհում։

Ծրագրին իր մասնակցությունը մեկնարկելու համար Տիգրան Ավինյանը քառօրյա հավաքի ընթացքում կմասնակցի հիմնական դասախոսություններին և կքննարկի հարցեր Bloomberg Philanthropies-ի, LSE-ի և Hertie School-ի միջազգային փորձագետների, ինչպես նաև գործընկերների հետ, այդ թվում՝ պրոֆեսոր Ricky Burdett-ի՝ LSE Cities-ի և Bloomberg LSE European City Leadership Initiative-ի տնօրենի, պրոֆեսոր դոկտոր Andrea Römmele-ի՝ Hertie School-ի ղեկավարների կրթության գծով դեկանի և քաղաքականության ու քաղաքացիական հասարակության հաղորդակցության պրոֆեսորի և այլոց հետ։

Երևանը Նախաձեռնությանը միացող տեղական իշխանությունների հետ մեկտեղ մեծապես կշահի այս համաեվրոպական փորձառու համայնքից և ամբողջ տարածաշրջանի քաղաքապետարանների պաշտոնակիցներից սովորելու հնարավորությունից.

«Բլումբերգ Ֆիլանթրոպիզի» մասին

«Բլումբերգ Ֆիլանթրոպիզը» ներդրումներ է կատարում ամբողջ աշխարհի 700 քաղաքում ու 150 երկրում՝ առավել մեծ քանակի մարդկանց առավել բարեկեցիկ ու երկար կյանք ապահովելու նպատակով։ Կազմակերպության գործունեությունը կենտրոնանում է մնայուն փոփոխությունների վրա հինգ հիմնական ոլորտում, որոնք են արվեստը, կրթությունը, շրջակա միջավայրը, կառավարման նորարարությունը և առողջապահությունը։ «Բլումբերգ Ֆիլանթրոպիզը» միավորում է Մայքլ Ռ․ Բլումբերգի բարեգործական բոլոր նախաձեռնությունները, այդ թվում՝ նրա հիմնադրամը, կորպորատիվ և անձնական բարեգործությունները, ինչպես նաև «Բլումբերգ Ասոշիեյթզ» բարեգործական խորհրդատվական ընկերությունը, որը խորհրդատվություն է մատուցում քաղաքներին ամբողջ աշխարհում։ 2025 թվականին «Բլումբերգ Ֆիլանթրոպիզը» բաշխել է 4,3 միլիարդ դոլար։ Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել bloomberg.org, բաժանորդագրվել մեր էլեկտրոնային նամակներին կամ հետևել մեզ Instagram, LinkedIn, YouTube, Threads, Facebook և X հարթակներում։

Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցի մասին․

Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը (ԼՏԴ) հասարակական գիտություններում մասնագիտացած և միջազգային ճանաչում վայելող համալսարան է։ Լինելով աշխարհի ամենից բազմազգ համալսարաններից մեկը՝ Դպրոցը առաջնահերթություն է տալիս մարդկանց, գաղափարների և հետաքրքրությունների բազմազանությանը, ինչն այն դարձնում է հետազոտության, կրթության և հանրային ներգրավվածության ծաղկուն կենտրոն։ Դեռևս 1895 թվականին հիմնադրված ԼՏԴ-ի ի սկզբանե որդեգրած տեսլականը, այն է՝ «մարդկանց ու գաղափարների համայնք, որը հիմնվել է երևույթների պատճառները ճանաչելու համար՝ ի բարօրություն հասարակության», գործում է մինչ օրս։ Դպրոցը շարունակում է օգտագործել հետազոտության վրա հիմնված իր փորձառությունը՝ քաղաքականության վրա ներգործելու և մոլորակի ամենից հրատապ խնդիրների լուծմանն օգնելու համար։ Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել lse.ac.uk։

«ԼՏԴ քաղաքների» մասին․

«ԼՏԴ քաղաքները» միջազգային կենտրոն է, որն ուսումնասիրում է ժամանակակից քաղաքի բազմաբարդ կողմերը։ Այն իրականացնում է հետազոտական, ուսումնական և ղեկավար պաշտոնյաների նախապատրաստող կրթական, ինչպես նաև խորհրդատվական և ներգրավման գործունեություն Լոնդոնում և արտասահմանում։ Հավատարիմ մնալով ԼՏԴ-ի՝ քաղաքային հասարակության ճանաչողության հարյուրամյա հանձնառությանը՝ «ԼՏԴ քաղաքներ» կենտրոնը հետազոտում է բարդ քաղաքային համակարգերի արձագանքը աճի, փոփոխությունների և գլոբալիզացիայի ճնշումներին նախագծման և կառավարման նոր ենթակառուցվածքների պայմաններում, որոնք միաժամանակ լրացնում և սպառնում են սոցիալական հավասարությանը և շրջակա միջավայրի կայունությանը։ Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել lse.ac.uk/cities։

Հերտի դպրոցի մասին․

Հերտի դպրոցը մասնավոր համալսարան է Գերմանիայի Բեռլին քաղաքում՝ հավաստագրված պետության և Գերմանիայի գիտության խորհրդի կողմից։ Այն բացառիկ ուսանողներ է նախապատրաստում կառավարության, գործարար և քաղաքացիական հասարակության ոլորտներում ղեկավար պաշտոնների համար։ Միջառարկայական, պրակտիկայի վրա կենտրոնացած ուսուցումը, առաջնակարգ հետազոտությունն ու միջազգային ընդարձակ ցանցն առանձնացնում են Հերտի դպրոցը՝ դարձնելով այն գերազանց կառավարման դեսպան, որն առանձնանում է հանրային քննարկումներով և վաղվա օրվա ձևավորմանը մասնակցելու իր հանձնառությամբ։ Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել hertie-school.org։

Լուսանկարներ