Տնտեսվարողներին հրավիրում ենք մասնակցելու Երևանի ամանորյա տոնավաճառին
Հարգելի՛ տնտեսվարողներ,
սիրով հրավիրում ենք միանալու «Նոր տարվա տոնավաճառ 2026-2027»-ին և դառնալու մայրաքաղաքի ամանորյա տոնական մթնոլորտի մի մասը։ Տոնավաճառը կանցկացվի Երևանի Ստեփան Շահումյանի անվան պուրակում՝ «Էրեբունի-Երևան 2750» շատրվանների հարակից տարածքում։
Մասնակցելու համար հրավիրվում են ընկերություններ, որոնք ներկայացնում են.
• ամանորյա զարդարանքներ, խաղալիքներ և նվերներ,
• սննդի բազմազան տեսականի,
• ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ,
• սուրճ, թեյ, քաղցրավենիք և այլ համեղ առաջարկներ։
Տոնավաճառն անցկացնելու ժամանակահատվածը՝ 2026 թ. դեկտեմբերի 11 – 2027 թ. հունվարի 14 (ներառյալ)։ Աշխատանքային ժամերը՝ ամեն օր՝ 12:00–22:00-ն, առանձին օրերին՝ մինչև 24:00-ն:
Տոնավաճառի տաղավարների թիվը սահմանափակ է։ Մասնակիցների ընտրությունն արվելու է՝ հաշվի առնելով ներկայացվող ապրանքատեսականու բազմազանությունն ու նախատեսված տեսականու տոկոսային հարաբերակցությունը։ Ընտրության ընթացքում կազմակերպիչները կարող են պահանջել ապրանքների լուսանկարներ, ամբողջական տեսականու ցանկ, ինչպես նաև ընկերության սոցիալական ցանցերի էջերի հղումներ։ Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը՝ 2026 թ. նոյեմբերի 26-ը (ներառյալ)։ Լրացուցիչ տեղեկությունների և մասնակցության համար՝ հեռ. ՝ +374 55 05 59 55, +374 44 77 50 59 Էլ. փոստ՝ christmasmarket.evn@gmail.com:
Դարձե՛ք Երևանի ամանորյա հեքիաթի մի մասը։ Միասին ստեղծենք ջերմ, գունեղ ու տոնական միջավայր՝ անմոռանալի պահեր պարգևելով երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին:
Լուսանկարներ