Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկը

30.09.2026

Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի: 
Արդեն իսկ մեկնարկել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության նախապատրաստական փուլը։ 
Տեղում նախագծի մանրամասներին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: 
Սա քաղաք մտնող ամենածանրաբեռնված հատվածներից է, որտեղ տարիներով խցանումներ ու վթարային իրավիճակներ էին առաջանում։ Նախագծի շրջանակում երթևեկությունն այստեղ կիրականացվի տարբեր մակարդակների վրա։ Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց (28մ և 22մ)։

Արդյունքում․
▪️ Քաղաք մտնող, դուրս եկող ու տարանցիկ հոսքերը լրիվ կտարանջատվեն
▪️ Կբեռնաթափվի հարավային մուտքը, կբարելավվի Հյուսիս–հարավի հետ կապը
▪️ Նորագավիթի ու հարակից հատվածների բնակիչների համար տեղաշարժը կդառնա անհամեմատ ապահով ու արագ։

Մրցույթներն անցած են, պայմանագրերը կնքված, աշխատանքների մեկնարկային փուլը ֆինանսավորվում է Երևան քաղաքի բյուջեով, և նախատեսվում է նաև պետական բյուջեից ֆինանսավորում։
Ծրագրի ողջ արժեքը մոտ 1.5 մլրդ դրամ է, տևողությունը՝ 16 ամիս։
Նախագիծն իրականացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ:
 

Տեսանյութ

Տրվել է Արտաշատի խճուղի - Մ2 - Հ8 - Նորագավիթի 1-ին փողոց խաչմերուկի շինարարության մեկնարկը