Ծաղիկներ և բացիկներ՝ մայրաքաղաք այցելած կին ուղևորներին
Մայրության և գեղեցկության օրը քաղաքամայր Երևան այցելող կին ուղևորների համար դարձավ հիշարժան ու անակնկալներով լի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Զվարթնոց» օդանավակայանում բոլոր կին ուղևորներին, ինչպես նաև սպասասրահում նրանց սպասող կանանց քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են բաժանվել:
Շնորհակալություն հայտնելով ուշադրության ու ջերմ վերաբերմունքի համար` մայրաքաղաք այցելած հայ, ինչպես նաև օտարերկրացի կանայք նշել են, որ հյուրընկալ Երևանի մթնոլորտն էլ ավելի է ջերմացել քաղաքապետարանի ջերմ վերաբերմունքից:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն