Ծառատունկ՝ Աջափնյակ վարչական շրջանի բարեկարգված բակերում
24.10.2026
Հոկտեմբերի 22-ին Աջափնյակ վարչական շրջանի բարեկարգված բակերում մեկնարկել է աշնանային ծառատունկը։
Մեկ օրում տնկվել է շուրջ 170 հասուն և բարձրարժեք ծառ։ Ծառատունկի բոլոր հասցեներում առկա է ոռոգման համակարգ։
Նորատունկ ծառերը նոր տեսք կհաղորդեն բակային միջավայրին՝ այն դարձնելով ավելի կանաչ, գեղեցիկ և բարեկարգ։