Ծառատունկ՝ ի նշան Հայաստանի և Կանադայի միջև բարեկամության
Նոյեմբերի 5-ին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգում անցկացվեց խորհրդանշական ծառատունկ՝ ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուլի Քրոուլիի, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչների, ինչպես նաև նախաձեռնության հեղինակ՝ Կանադա-Եվրասիական առևտրատնտեսական պալատի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ծառատունկի ընթացքում տնկվեցին Կանադայի խորհրդանիշը համարվող թխկիներ, որոնք խորհրդանշելու են Հայաստանի և Կանադայի միջև համագործակցության ամրապնդումը։