Ծառերի բների կրապատման և թփերի ձևավորման աշխատանքներ` մայրաքաղաքի վարչական շրջաններում

06.10.2015

Մի քանի օր է, ինչ մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել են ծառերի բների կրապատման և թփերի ձևավորման աշխատանքները: Սա ագրոկանոններով նախատեսված գործընթաց է, որի շնորհիվ ապահովվում է ծառերի առողջ աճը, իսկ թփերի դեպքում՝ նաև քաղաքային միջավայրին հարիր գեղագիտական տեսքը: Գործընթացն իրականացվում է վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունների աշխատակիցների ուժերով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ