Վաղաժամկետ դադարեցվել են Երևանի ավագանու անդամ Աշոտ Պապայանի լիազորությունները

26.10.2016

Հոկտեմբերի 26-ին գումարած հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Երևանի ավագանին հաստատել է ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Աշոտ Պապայանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը: 

Հիշեցնենք, որ Աշոտ Պապայանն այս տարվա հոկտեմբերի սկզբին հանկարծամահ է եղել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ