Վարդավառը՝ ձնոցիով

23.07.2025

Սիրելի՛ երևանցիներ,
հուլիսի 27-ին` ժամը 13։00-ից մինչև 18։00-ն, Երևանի քաղաքապետարանի «Երևանի  գեղասահքի և հոկեյի մարզադպրոց»-ը հրավիրում է միասին նշելու Վարդավառը: Տոնի առթիվ կկազմակերպվի ամենամյա դարձած «Ձնոցի» մեծ և գունեղ միջոցառում՝ տարբեր անակնկալներով:  
Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: 
Մուտքն ազատ է:
Հասցե՝ Ծովակալ Իսակովի պող., 27/10 շենք:
 

Լուսանկարներ