Վարդավառը՝ Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

03.07.2016

 «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով Շենգավիթ վարչական շրջանի Վարդավառին նվիրված հիմնական միջոցառումը տեղի է ունեցել Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում:
 Եկեղեցում մատուցված Սուրբ պատարագին հաջորդել է տոնական համերգային ծրագիրը, որից հետո շենգավիթցի երեխաները տարվել են իրենց ամենաշատը հետաքրքրող ջրախաղով: Ջրային խաղերի միջակայքում փոքրիկներին նաև հաճելի անակնկալներ են մատուցվել:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ

Տեսնել ավելին