Վարդավառի ջրառատ մթնոլորտ` Աջափնյակ վարչական շրջանում

03.07.2016

 Վարդավառի տոնի առիթով Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված մեծ միջոցառումը տեղի է ունեցել «Արմենիա» բժշկական կենտրոնին հարող լողավազանի տարածքում, ուր մասնակիցներին բաժանվել են դույլեր, ջրային խաղալիքներ: 

 Տեղում վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները երեխաներին զովացուցիչ ըմպելիքներ էլ են հյուրասիրել:
 Ջրային տոնի մասնակիցներին դույլեր են բաժանվել նաև Աջափնյակի Հալաբյան փողոցի 21,23 շենքերի լողավազանի և 16-րդ թաղամասի 2-րդ շղթայի տարածքում գտնվող լողավազանի հարակից հատվածում:
 Վարդավառին նվիրված ուրախ միջոցառումներ են ընթացել նաև Աջափնյակ վարչական շրջանի բազմաթիվ այլ բակերում:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Լուսանկարներ